Արտակարգ դեպք՝ Երևանում. հայր ու որդի ծեծել են կանչով հասցե մեկնած բժշկին, ապա վնասել շտապօգնության ավտոմեքենան


Արտակարգ դեպք՝ Երևանում. հայր ու որդի ծեծել են կանչով հասցե մեկնած բժշկին, ապա վնասել շտապօգնության ավտոմեքենան
Փետրվար 17 15:20 2022

Երեւանում, փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Երևանի 1-3 շտաօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության թիվ 43 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն թաղամաս, որտեղ բռնության են ենթարկվել բժիշկները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը. պարզվել է, որ Վարդաշեն 5-րդ փողոցի 34 տուն ժամանած բուժանձնակազմի հետ վիճաբանել են Էդգար Կ-ն՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու համար, և բժշկի պարտականությունները կատարող բժիշկ, 26-ամյա Գուրգեն Բ-ի հետ վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Էդգար Կ-ի որդին ձեռքով և փայտով հարվածել է բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել է շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։ 

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Էդգար Կ-ին և նրա որդուն հայտնաբերելու ուղղությամբ։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։