Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց


Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Փետրվար 16 15:39 2022

Մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։ Ակցիայի մասնակիցները միջազգային հանրության ուշադրությունն էին հրավիրում Ադրբեջանի վարած՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա և պահանջում էին կանխել Ադրբեջանի նմանօրինակ քայլերը:

Քաղաքացիները ակցիայի ընթացքում պարզել էին նաև հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարները, ինչպես նաև պաստառներ, որոնց վրա անգլերենով գրված էր. «Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը», «Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջևանի մշակութային ցեղասպանության համար»:

«Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել», - լրագրողների հետ զրույցում ասաց  ակցիայի մասնակիցներից մեկը։