Մի մենակի պատմություն․ 73-ամյա Նելլին 4 տարի է՝ տնից դուրս չի գալիս․ ՏԵՍԱՆՅՈւԹ


Մի մենակի պատմություն․ 73-ամյա Նելլին 4 տարի է՝ տնից դուրս չի գալիս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Փետրվար 13 14:14 2022

73-ամյա Նելլի Սարիբեկյանը միայնակ է ապրում ու արդեն 4 տարի է՝ տնից դուրս չի եկել։ Նա ողջ կյանքը հաշմանդամություն է ունեցել, բայց լրիվ նստակյաց ու տնակյաց դարձավ, երբ 4 տարի առաջ ընկավ ու կոտրեց ոտքը։ Հիմա կնոջ օրերն անցնում են ձեռագործ կտավներ ստեղծելով։

Հայաստանում տնային խնամքի ծառայությունից օգտվում է 1880 տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, ցերեկային կենտրոններում խնամք ստանում է 1600 հոգի։ Տվյալների հավաքագրումը միասնական սոցիալական ծառայության միջոցով է իրականացվում․ քաղաքացին ինքը պետք է դիմի։ Երևանում տնային-ցերեկային խնամքի ծառայությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակել է Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպությանը։ ՀԿ ներկայացուցիչ Աննա Գրիգորյանի խոսքով՝ իրենք մայրաքաղաքում տնային խնամքի ծառայություն են մատուցում 1065 շահառուի, իսկ ցերեկային կենտրոններ այցելում է 495 հոգի։

x  Միայնակ ապրող ու հաշմանդամություն ունեցող տիկին Նելլին այս ցանկում չկա։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Հակոբյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով