«Պատերազմի կրակից սիրո կրակ մեկ քայլ է»,- 44-օրյա պատերազմի մասնակից Վան Հակոբյանը Սուրբ Սարգսի տոնին անկեղծանում է՝ պատմելով իր սիրո պատմությունը, որը ներկայացնում է «Կենտրոն» ՀԸ-ն։
Ռազմի դաշտում վիրավորվելուց ու երկար բուժվելուց հետո Ջուլիետայի հետ հանդիպումն ամբողջությամբ փոխել է Վանի կյանքը:
«Թույլ տվեց, որ ես ավելի հանգիստ իմ կյանքը ապրեմ, արեց ամեն ինչ, որ ես ավելի ոգևրորված իմ կյանքը շարունակեմ», - պատմում է Վանը:
Սիրո բարեխոսի տոնին իր սիրո պատմության մասին անկեղծանում է նաև պատերազմի մասնակից Հովսեփը. առաջին անգամ Լուսինեի լուսանկարը սոցիալական ցանցում է տեսել, սիրահարվել է, բայց մտածել՝ դժվար գտնի նրան ու պատմի զգացմունքների մասին, սակայն, երբ համալսարան է գնացել, լսարանում տեսել է Լուսինեին. ապշած էր:
Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի այս տարի կազմակերպված միջոցառումը նախորդներից տարբերվող էր:
«Ամեն տարի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում մեծ շուքով նշվել է Սուրբ Սարգսի տոնը. այս տարի փոփոխել ենք ծրագիրը, որն էլ Գագիկ Ծառուկյանի կողմից հավանության արժանացավ ու որոշեցինք այս տարի հրավիրել արցախյան պատերազմի բոլոր այն մասնակիցներին, որոնց սիրո պատմությւոնը սկսվել է պատերազմից առաջ ու դրանից հետ», - ասում է ԲՀԿ ՈՒԽ նախագահ Լիաննա Մանուկյանը:










