Դատարանը բավարարել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը՝ պարտավորեցնելով Հովհաննիսյանին վճարել ալիմենտները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։
«Երկու լուր ունեմ՝ լավ և վատ: Սկսեմ լավից:
Ուրեմն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը:
Ըստ դատարանի վճռի, Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել: Դա լավ է: Իսկ վատն այն է, որ Հովհաննիսյան Հովհաննեսը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է վերաքննիչ դատարան: Այսինքն, վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:
Ահա, այսպիսի լուրեր ենք ստանում datalex.am կայքից:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:
Շնորհակալություն datalex.am-ին»,- գրել է Հեքիմյանը։










