Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. «GALLUP International»


Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. «GALLUP International»
Փետրվար 11 13:55 2022
Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։
 
«Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիների պատասխանն ունեցել է հետևյալ տեսքը.
 
Միանշանակ հավանություն է տալիս — 6.9 տոկոս
 
ավելի շուտ հավանություն է տալիս — 15.6 տոկոս
 
ավելի շուտ հավանություն չի տալիս -7.6 տոկոս

ընդհանրապես հավանություն չի տալիս- 54.6 տոկոս։

 
Հետազոտությունն իրականացվել է հունվարի 24-ից փետրվարի 2-ը, մասնակցել է 800 քաղաքացի։