|
Այսօր՝ ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարեն Սարդարյանը կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն, որից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության ծառայողների հետ նրան բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |










