Ամեն օր մարդիկ ավելի վատ են ապրում, քան նախորդ օրը․ այս վատ վիճակի բեռը կրում են աղքատ քաղաքացիները


Ամեն օր մարդիկ ավելի վատ են ապրում, քան նախորդ օրը․ այս վատ վիճակի բեռը կրում են աղքատ քաղաքացիները
Փետրվար 8 19:56 2022

Ամեն օր մարդիկ ավելի վատ են ապրում, քան նախորդ օրը: Այս վատ վիճակի բեռը կրում են աղքատ քաղաքացիները. Այս մասին ԱԺ լիագումար նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը:

«Այսօր առավոտյան քննարկում էինք մի նախաձեռնություն, որը բնականաբար ունի օբյեկտիվ հիմքեր, առաջնահերթություն, և վերաբերում է բազմահազար քաղաքացիների՝ աշխատողների 25 տոկոսին, երբ որ շուրջ 650 հազար աշխատողներ կան ՀՀ-ում: Խոսքը վերաբերում է նվազագույն աշխատավարձի փոփոխմանը՝ բարձրացմանը: Ցավոք սրտի իշխանություն կազմած քաղաքական ուժի պատգամավորները մերժեցին, որ այդ քննարկումը այսօր իրականացվի»,- նշեց Ավետիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: