Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի


Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի
Փետրվար 8 17:22 2022

Երեւանում, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։

 

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Աբովյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում։