«Ինչո՞ւ հենց այդ տեղում են ադրբեջանցիերը կառուցում Բերձորի (Լաչինի) «այլընտրանքային ուղին»». Էդ. Մելիքյան


«Ինչո՞ւ հենց այդ տեղում են ադրբեջանցիերը կառուցում Բերձորի (Լաչինի) «այլընտրանքային ուղին»». Էդ. Մելիքյան
Փետրվար 7 23:35 2022

Սեպագրերի ու քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին լուսանկարը արդեն բոլորն են տեսել՝ ազրբեջանացի ռազմ. փորձագետ Adalet Verdiyev-ի հրապարակած՝ Աղավնո (Հակարի) գետի վրա կառուցվող, Բերձորի (Լաչինի) «այլընտրանքային ուղու» (Հայաստանը Արցախին կապող) նոր կամրջի շինարարական ընթացքը...


Որպես քարտեզագրությունից հասկացող մարդ, ես որոշեցի մի քիչ պարզեցնել էս հարցը: Բերված լուսանկարով տրիանգուլացիայի մեթոդով բարդ չէ ճշգրտորեն պարզել, թե որ կետից է արված լուսանկարը: Առաջին աէրոպատկերի վրա սևով նշվածը կառուցվող կամուրջի տեղն է (Բերձորի շրջանի Աղավնո գյուղից 3 կմ հարավ), կարմիրով ՀՀ տարածքի ճանապարհը (Կոռնիձոր գյուղից ձոր իջնող), վարդագույնով ներկայումս ազերիների տարածքով ապագայի ճանապարհը, սպիտակով էլ՝ այն ուղությունը և կետը (ժայռը), որտեղից արված է լուսանկարը... 
Սա անվիճելի է, և չարժի, որ դետալ առ դետալ (գետի հոսանք, ճանապարհի հատում, ժայռ, բարձրություն...) դա ստեղ բացատրեմ՝ կարող եք չկասկածել (անցյալ տարի եղել եմ այդ հատվածում):
Լուսանկարի վրա կարմիրով նշվածը Բերձորի դեմդիմաց գտնվող Բերձորի շրջանի հայկական Սուս գյուղի բարձրունքն է (1414 մ), որի ստորոտին էլ (կարմիր սլաքով) գտնվում ա Սուսը...
Իսկ ինչո՞ւ հենց այդ տեղում:
Խնդիրը միայն «Լաչին» քաղաքը (բոլոր այլ բնակավայրերով, թե՛ հայկական, թե՛ թուրքական) ազերիների համար հոգեբանական, «բարոյական», «իրավական», ստրատեգիկ նշանակության կարևորության մեջ չի... Կամ որ նոր ճանապարհ չանցնի «Լաչինի միջանցքի» որևե գյուղով, կամ որ այդ ճանապարհը չլինի «ընդհանուր» (հայերի և թուրքերի օգտագործման՝ դե որպեսզի իբր չլինեն միջադեպեր)... Հակառակ դեպքում նոր ճանապարհը կանցներ գոյություն ունեցողին զուգահեռ՝ ոնց որ, ասենք, Սարալանջի ու Մոնումենտի հին ճանապարհը...
Եթե նայեք Գ պատկերին, ապա կտեսնենք, որ նոր ճանապարհը շրջանցում է այդ Լաչինի միջանցք կոչվածը (պատկերի վրա կանաչ գծերով սահմանված), որը դեռ գտնվում է ռուսների ձևական վերահսկողության տակ:
«Չկա» խնդիր (նոր ճանապարհը միջանցք չի կոչվելու, այլ պարզապես ճանապարհ), չկա միջանցք և այստեղից ելնող բոլոր հետևանքները... 
Գ պատկերի վրա դեղինով նշված է ԼՂՀ-ի սահմանը. սևով փաստացի այն, ինչ ունենք. կապույտով միջանցքով անցնող ճանապարհը, իսկ կարմիրով (առկա ճանապարհը պիտի բարեկարգվի) ու վարդագույնով (դեռ պիտի կառուցվի) ապագայի շրջանցիք ուղին:

Վստահ եմ, որ ազերիները ամեն ինչ անելու են, որ հաջորդ փուլով շրջափակեն ու վերացնեն նաև Արցախի դարպասային ելուստը, իր Եղցահող, Հինշեն, Մեշ շեն, Կանաչ թալա ու Լիսագոր ավաններով»: