ՀՕՊ ստորաբաժանումները եռօրյա մարզումներ են անցկացրել


ՀՕՊ ստորաբաժանումները եռօրյա մարզումներ են անցկացրել
Փետրվար 7 20:24 2022

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ: