Դահուկներով սահելիս՝ կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց․ մանրամասներ


Դահուկներով սահելիս՝ կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց․ մանրամասներ
Փետրվար 7 18:15 2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա

պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի

սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել

դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել:

Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն՝ տեղեկացնելով․ որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: