8 գերիներով օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց


8 գերիներով օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց
Փետրվար 7 14:15 2022

Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան. օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:

 

Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:

 

Շնորհակալություն մեր գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»:

 

Ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձող գերիների անունները:

 

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ»: