Երբ է «աղի բլիթ» ուտելու օրը


Երբ է «աղի բլիթ» ուտելու օրը
Փետրվար 6 23:25 2022

Այս տարի բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 12-ին։ Աղջիկները, ովքեր ցանկանում են երազում տեսնել իրենց հնարավոր նշանածին, պետք է երեկոյան, տոնից առաջ, քնելուց առաջ աղի բլիթներ ուտեն։ Նրբաբլիթ ուտելուց հետո կարևոր է ոչինչ չուտել և չխմել։

Միայն այդպես կարելի էր երազում տեսնել նշանածին։Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։