Ծաղկաձորի դահուկուղում մահացած 12-ամյա տղան Գերմանիայի քաղաքացի էր. մանրամասներ


Ծաղկաձորի դահուկուղում մահացած 12-ամյա տղան Գերմանիայի քաղաքացի էր. մանրամասներ
Փետրվար 6 16:30 2022

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, գրում է shamshyan.com-ը:

 

Ըստ աղբյուրի՝ ժամը 15:40-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին  ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմանում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի  12-ամյա Սմբատ Ֆ.-ն, որը հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 1-ին կայանի դահուկուղով դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և  հարվածել ցանկապատի սյանը: