Եկել են մեր տեղը, տներ են շինել. մետր-մետր էս ու՞ր ենք գնում. սահմանամերձ Ոսկեպարի բնակիչ


Եկել են մեր տեղը, տներ են շինել. մետր-մետր էս ու՞ր ենք գնում. սահմանամերձ Ոսկեպարի բնակիչ
Փետրվար 6 15:30 2022

#Region5+-ի երկրորդ թողարկումն՝ այստեղ

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր ոչ միայն գյուղի հոգսերով են ապրում․ նրանք նաև սահմանապահներ են՝ ամուր կառչած իրենց բնօրրանին։

Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ուրիշ զբաղմունք չկա, մանավանդ երիտասարդների համար։ Դա է պատճառը, որ գյուղերը, հատկապես սահմանապահ գյուղերը ծերանում են։