«Էն ժամանակ ինչ որ արեց նա, դա մեծ հեղափոխություն էր երգարվեստի ասպարեզում»․ Արմեն Էլբակյան


«Էն ժամանակ ինչ որ արեց նա, դա մեծ հեղափոխություն էր երգարվեստի ասպարեզում»․ Արմեն Էլբակյան
Փետրվար 6 13:10 2022

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երևանում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին։

«Էն ժամանակ ինչ որ արեց նա, դա մեծ հեղափոխություն էր երգարվեստի ասպարեզում»,- Գրիգորյանի 90-ականների գործունեությանն անդրադառնալով՝ ասաց դերասան Արմեն Էլբակյանը։

«Ե՛վ Երգի թատրոն ստեղծելը, և՛ ամբողջ գործունեությունը մեծ համարձակ մարդու արարաքներ էին․․․ մի մեծ մարդ հեռացավ մեզանից և կարծես ամփոփեց ժամանակը․․․ նրա ներդրումը մշակույթի ասպարեզում շատ մեծ է, սա շատ մեծ կորսուստ է»,- նշեց նա։