Արթուր Գրիգորյանը պատերազմից հետո փակվեց իր ներսում, չէր խոսում. Արա Գևորգյան


Արթուր Գրիգորյանը պատերազմից հետո փակվեց իր ներսում, չէր խոսում. Արա Գևորգյան
Փետրվար 5 19:37 2022

Արթուր Գրիգորյանը պատերազմից հետո փակվեց իր ներսում, չէր խոսում, լռում էր, ստեղծագործում էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց Արա Գևորգյանը:

Նա պատմեց, որ Արթուր Գևորգյանը բարի, կամեցող անձնավորություն էր, բոլորին օգնում էր, նրա բոլոր երգերը հայրենասիրական մղումներով էին, ինչն ապացուցում էր նրա հայրենասիրությունը, Արցախի հաբնդեպ սերը: 

«Մեր երկրից ևս մի շատ կարևոր գույն այսօր պակասեց»,- նշեց Գևորգյանը: 

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին՝ 63 տարեկան հասակում, հիվանդության դեմ տևական պայքարից հետո:
ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։