|
«Արթուր Գրիգորյանը հոյակապ անձնավորություն էր, բարի, կամեցող մարդ էր։ Ես շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանին։ Նա թողել է հրաշալի երգեր ու երգող սերունդ։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները հայրենասիրական էին, դա ապացուցում էր նրա հայրենասեր լինելը, նրա սերը Արցախի հանդեպ։ Մեր երկրից ևս մի շատ կարևոր գույն պակասեց։ Իր հիշատակը միշտ վառ ենք պահելու»,- ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը։ |
«Ես շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանին, որ թողել է հրաշալի երգեր ու սերունդ»․ Արա Գևորգյան










