Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ


Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
Փետրվար 4 18:50 2022

Փետրվարի 4-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։

Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։