Արտակարգ դեպք Երևանում․ ուսանողների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ


Արտակարգ դեպք Երևանում․ ուսանողների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Փետրվար 3 12:27 2022

Դանակահարություն Երևանում։ Armday.am-ի տեղեկություններով երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի խումբ ուսանողների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի մոտակայքում։ Մեզ հայտնի դարձավ, որ քոլեջի ուսանողները մոտ 15 հոգի միմյանց հետ վիճաբանել են, որի ընթացքում դանակահարվել է երկու ուսանող։ Նրանց տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ շտապ վիրահատել են։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ վիճաբանության մասնակից ուսանողներից մի քանիսին երեկ տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

 
 

Նշենք, որ այս քոլեջում առաջին անգամ չէ, որ վիճաբանությունն ավարտվում է դանակահարությամբ։ Նախորդ տարի ևս արտակարգ դեպք էր տեղի ունեցել նույն քոլեջում։ Քոլեջի 15 ամյա սանը դանակի մի քանի հարված էր հասցրել հասակակիցներից մեկին։