Ոստիկանությունը պարզում է՝ ով կամ ովքեր են փորձել Երևանի կենդանաբանական այգում ուղտին և 2 կոալաներին թունավորել


Ոստիկանությունը պարզում է՝ ով կամ ովքեր են փորձել Երևանի կենդանաբանական այգում ուղտին և 2 կոալաներին թունավորել
Փետրվար 2 19:27 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի»  ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում  ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում  անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել, փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: