Ինչի՞ց է մահացել «Արթիկ» ՔԿՀ-ի 22-ամյա կալանավորը


Ինչի՞ց է մահացել «Արթիկ» ՔԿՀ-ի 22-ամյա կալանավորը
Հունվար 31 13:38 2022

«Արթիկ» ՔԿՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ 22-ամյա երիտասարդին մահացած են հայտնաբերել առավոտյան ժամը 11:00-12:00-ի սահմաններում:

Թե ինչի՞ց կարող է մահացած լինել 22-ամյա տղան, դժվար չէ կռահել. ամեն դեպքում մենք կսպասենք փորձաքննության արդյունքներին:

 

Փաստ է, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդու՝ Արման Մելքոնյանի ղեկավարած քրեակատարողական հիմնարկում 22 տարեկան կալանավորված անձը կարող է հանկարծամահ լինել:

Թերևս, ՔԿ հիմնարկի օպերատիվ ծառայությունն այս առնչությամբ ասելիք պիտի ունենա:

Ի դեպ, Քրեակատարողական ծառայության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաճախ են հիշատակում հիմնարկի պետ Արման Մելքոնյանին, և թեպետ մեկնաբանությունները լույսի արագությամբ հեռացվում են, հնարավոր է դառնում պատկերացում կազմել հիմնարկում տիրող բարքերի ու անձամբ «Արթիկ» ՔԿՀ պետի մասին: