«Որ գամ, շատ բան եմ պատմելու»․ Արտաշես Բաղդասարյան


«Որ գամ, շատ բան եմ պատմելու»․ Արտաշես Բաղդասարյան
Հունվար 30 17:25 2022

«Արտաշեսին վերջին անգամ տեսել եմ հոկտեմբերի 17-ին Դրմբոնում, երբ իրենց զորքը առաջնագծից եկել էր զորամաս պատրաստվելու, իսկ ես այդ ուղղությամբ պահեստազորի տղաներ էի տարել։ Ընդամենը մի 10 րոպե կարողացանք իրար տեսնել, ոչ մի վատ կանխազգացում չուներ, ասում էր՝ լավ է, իր հետ ոչինչ չի կարող պատահել»,- պատմում է պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտաշես Բաղդասարյանի եղբայրը՝ Հարությունը։

Արտաշեսը ծնվել է 2000թ․ Ստեփանակերտում։ Նախքան ծառայության մեկնելը՝ ընդունվել էր Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժինը, հասցրել էր սովորել ընդամենը մեկ կիսամյակ։ 

Պատերազմի սկսվելու ժամանակ Արտաշեսի ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնում՝ 2021-ի հունվարին պետք է զորացրվեր։ Նա ծառայությունը սկսել էր «Եղնիկներ» զորամասում, այնուհետև ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ տեղափոխվել էր Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ։

«Արտաշեսը երկար ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով և կարատեով, սպորտը շատ էր սիրում ու հետագայում էլ այդ ուղղությամբ էր ուզում շարունակել։ Հենց իր ֆիզիկականի համար էլ տեղափոխեցին այդ գումարտակ»,- ասում է Հարությունը։

Պատերազմի առաջին օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, ՊԲ դեսանտագրոհային գումարտակը պաշտպանության է անցնում Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Աղդաբան ուղղություններում։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 20-ին, գումարտակը առաջադրանք է ստանում մեկնել Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, որտեղ հոկտեմբերի 20-ից մինչև 27-ը ընթանում էին ծանր մարտեր։ 

Շարոնակությունը՝ սկզնաղբյուր կայքում