Վիճաբանություն Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում. հնչել են կրակոցներ


Վիճաբանություն Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում. հնչել են կրակոցներ
Հունվար 29 22:00 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:

 Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործություններ՝ վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: