21-ամյա աղջիկը բերման է ենթարկվել պարեկներին կաշառք առաջարկելու համար


21-ամյա աղջիկը բերման է ենթարկվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Հունվար 29 19:30 2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին:

21-ամյա աղջիկը վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել։

Նախապատրաստվում են նյութեր: