Ալիևն ասել է, որ ՀՀ-ն պետք է սահմանադրությունը փոխի, գործողը խանգարում է Արցախն ադրբեջանացնելուն․ Ռոբերտ Հայրապետյան


Ալիևն ասել է, որ ՀՀ-ն պետք է սահմանադրությունը փոխի, գործողը խանգարում է Արցախն ադրբեջանացնելուն․ Ռոբերտ Հայրապետյան
Հունվար 28 22:52 2022

 



Մինչև պատերազմը մենք Հայոց բանակի օրը մեծ շուքով էինք նշում, սակայն այսօր՝ բանակի 30-ամյակը ստիպված ենք նշել միայն Եռաբլուր գնալով։ Իշխանությունն ասում է, որ կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներով մենք վերականգնելու ենք բանակը․ դեռ հնարավորություն ունե՞նք վերականգնելու տարածաշրջանում ամենամարտունակ բանակներից մեկը, որն ունեինք։ Որտեղի՞ց սկսվեց բանակի արժեզրկումը։

Ամենքննարկվող հարցերից մեկը սահմանազատման և սահմանագծման հարցն է․ այս պայմաններում մենք կկարողանա՞նք այս գործընթացը սկսել, և իրավական ինչ գործընթացներով պետք է այն անել։

Իրավական առումով կարող ենք գործընթաց անել և դա սկսելու համար իրավական գործընթացներն ինչպիսի՞ն պետք է լինեն։ Զուգահեռ ամենաքննարկվող հարցերից մեկը սահմանադրական փոփոխություններ են․ այս պայմաններում, այս իշխանության օրոք մենք կարո՞ղ ենք գնալ սահմանադրական փոփոխությունների և եթե գնանք, հետևանքներ լինելո՞ւ են։ Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ։