Ստեղծվել է չորքոտանի բիոնիկ ռոբոտ, որը կարող է ռազմամթերք տեղափոխել, հսկել սահմանները եւ հետախուզական աշխատանք կատարել


Ստեղծվել է չորքոտանի բիոնիկ ռոբոտ, որը կարող է ռազմամթերք տեղափոխել, հսկել սահմանները եւ հետախուզական աշխատանք կատարել
Հունվար 28 22:22 2022

Չինացի ինժեներները մշակել և փորձարկել են չորքոտանի բիոնիկ ռոբոտ, որն աշխարհում ամենամեծն է:

Այս մասին հայտնում է globaltimes.cn-ն:

Նոր սարքը, որն արտաքինից մեխանիկական յակ է հիշեցնում, զինվորականները կօգտագործեն լոգիստիկ ու հետախուզական առաքելություններ իրականացնելու համար։ Ռոբոտը կկիրառվի բարդ պայմաններում և չի վտանգի զինվորականների կյանքը։

Մեխանիկական յակը ամենածանր չորքոտանի ռոբոտն է, որը նախատեսված է դժվարանցանելի ճանապարհները հաղթահարելու և բեռներ առաքելու համար: Ռոբոտի տեխնիկական պարամետրերը դեռ չեն գաղտնազերծվել, սակայն, դատելով տեսանյութերից, մեխանիզմը երկու անգամ բարձր է մարդու հասակից, իսկ երկարությունը՝ երկու անգամ ավելի է բարձրությունից։ Յակ-ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 160 կգ բեռներ, ունակ է զարգացնել մինչև 10 կմ/ժ արագություն։

 

Video Player
 

 

 

 



loading...