Նրա ականջն ուղղակի Ալիևը քաշեց ասեց՝ «Պետք է բանակի տոն չնշես»․ քաղաքացին Փաշինյանի մասին


Նրա ականջն ուղղակի Ալիևը քաշեց ասեց՝ «Պետք է բանակի տոն չնշես»․ քաղաքացին Փաշինյանի մասին
Հունվար 28 15:46 2022

 



Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Արժանապատվության հավաք՝  նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյանկին։ Հիշեցնենք, որ հավաքի կոչով դիմել էր  ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Հավաքին մասնակից քաղաքացիներից մեկը, որը  մարտական ուղի է անցել, նշեց, որ Հունվարի 28-ն իր համար վեհ օր է, որին,  ցավոք, շատերը դավաճանեցին․

 «Սկսած այն շենքում նստածից  (ձեռքը պարզելով  դեպի կառավարության շենքը), որ քովիդ ընկավ, որոշում է երբ քովիդով վարակվի, երբ ավարտի, իր ականջն ուղղակի Ալիևը քաշեց ասեց՝  «Պետք է բանակի տոն չնշես, թե չէ ականջներդ կկտրեմ»։ Բայց սա մեր տոնն է, մենք նշում ենք,   նշելու ենք  և ես համոզված եմ՝  մեկ տարի հետո այս հրապարակում մեծ շքերթով ենք նշելու»,-ասաց քաղաքացին։