Գոհարին ու Սերգեյին բռնացրել են նույն ռեստորանում նույն օրը. ամուսնալուծությունը դիմահարդարի հերթական PR քա՞յլն է (տեսանյութ)


Գոհարին ու Սերգեյին բռնացրել են նույն ռեստորանում նույն օրը. ամուսնալուծությունը դիմահարդարի հերթական PR քա՞յլն է (տեսանյութ)
Հունվար 27 21:00 2022

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս պաշտոնապես հաստատել է իր ամուսնալուծությունը:

 

Video Player

Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին: Գոհարը նշել է, որ անգամ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր 8 ժամ տևող վիրահատության, Սերգեյն անընդատ հեռախոսի մեջ էր:


Down

Գոհարը պարբերաբար անդրադառնում է իր ամուսնալուծության թեմային, տխուր գրառումներ անում, սակայն, կարծես թե, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում է հայտնի դիմահարդարը: Օրերս Գոհարը ինստագրամյան իր էջում սթորիներ էր հրապարակել՝ ժամանցի վայրերից մեկից՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում իր երեկոն:

 

 

Video Player

Հատկանշականն այն է, որ հենց այդ նույն օրը Գոհարի արդեն նախկին ամուսինը՝ Սերգեյը, նույն ռեստորանում էր և նույնպես հրապարակում էր արել:

Այս փաստը ստիպել է համացանցային օգտատերերին մտածել, որ ամուսնալուծության լուրն ընդամենը Գոհարի հերթական PR քայլն է, և նրանք իրականում միասին էին ռեստորանում:

Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ Սերգեյն «անհետանում էր» Գոհարի սթորիներից, իսկ Գոհարն էլ այնպես էր խոսում , որ տպավորություն էր, որ նա բաժանվել էր:

 

Video Player

Համացանցային օգտատերերն այս անգամ նույնիսկ հումորով նշում էին, որ Գոհարն ու Սերգեյը բաժանվել են՝ միայն ինստագրամյան սթորիներում իրար ցույց չտալով:

Թե ինչ կպարզվի հետագայում, ցույց կտա ժամանակը: