Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները․ Ագնեսա Խամոյանը տեսանյութ է հրապարակել


Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները․ Ագնեսա Խամոյանը տեսանյութ է հրապարակել
Հունվար 25 18:54 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ է հրապարակել և գրել․

 

«Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները՝ նույն Ալիեւն ու Էրդողանը, նույն սեղանի շուրջ նստած խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները։

 

Տեսանյութը ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովից է, որը տեղի է ունեցել 2005թ․ մայիսի 16-17-ին, Լեհաստանի մայրաքաղաքում։

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթում անդրադառնում է եվրոպական ինտեգրացիային, ղարաբաղյան հակամարտությանը, որ Արցախը կատարել է իր ընտրությունը, անդրադառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը։

 

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2005 թ. մայիսին՝ Քոչարյան-Էրդողան հայտնի նամակագրությունից 20 օր անց։ Նամակից հետո եւս Ռոբերտ Քոչարյանը վերահաստատում է հայոց պահանջատիրությունը, արդեն դեմ առ դեմ»։

 

Տեսանյութն՝ այստեղ