Ադրբեջացիները դեռեւս չեն վերադարձրել շուրջ 2 շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչն ասաց, որ իրենց ընտանիքի ապրուստի միջոցն այդ ոչխարներն էին։
«Միայն դա էր, հիմա ոչինչ չունեմ։ 6 հոգանոց ընտանիք եմ պահում. կինս, որդիս, հարսս ու թոռներս, այսպես ասած՝ երկու ընտանիքի ապրուստն էր։ Գյուղում հիմա ի՞նչ կա, որ զբաղվեմ, ոչ մի բան։ Դեռ մի ամիս էդ ոչխարների օգուտով կապրենք, դրանից հետո արդեն վերջ։ Հույսս կտրել եմ, որ կվերադարձնեն»,- ասաց ոչխարների տերը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում










