Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան


Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան
Հունվար 25 10:56 2022

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․Հատուկ ճիգ գործադրելով՝ հետեւեցի Փաշինյանի ասուլիսին։ Տարատեսակ զառանցանքներին չեմ անդրադառնա։ Թերեւս այս ասուլիսի միակ նպատակը հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլի արդյունքների պաշտոնականացումն էր։ Արդյունքում, Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները՝
1. Արցախի հարց չկա, քանի որ վաղուց ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (սրիկայաբար բառախաղի է տրվում, ու ադրբեջանական փաստարկներն է գործի դնում)

 

2. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Սփյուռքի հարցն է ու Հայ Դատն է դրանով զբաղվում (ձեռքերն ազատեց այս պարտականությունից ու դադարեց համահայկական առաքելության մաս կազմել)
3. «Դե սահմաններն էլ Քոչարյանն է ճանաչել, ինքն ի՞նչ անի» մանկամիտ արդարացումը։
Թուրքական նախապայմանների կատարման ասուլիս էր, նոր կահավորված աշխատասենյակում:



loading...