«Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է». Կարեն Քոչարյան


«Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է». Կարեն Քոչարյան
Հունվար 23 23:46 2022

Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը: Դրանից մի քանի օր հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

 

 

«Եվս մեկ տարի անց հրաժարական տվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Ոչ մի նամյոկ չեմ տալիս... պարզապես որպես հին մարդ վերհիշեցի մեր ոչ վաղ անցյալի պատմությունը:

 

Հ.Գ. Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է...»,- գրել է Քոչարյանը։