Հրդեհ` Իջևանում. այրվել է գարեջրի չգործող գործարանի տանիքը


Հրդեհ` Իջևանում. այրվել է գարեջրի չգործող գործարանի տանիքը
Հունվար 23 19:16 2022

Հունվարի 23-ին, ժամը 14:10-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ գարեջրի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Ըստ նախնական տվյալների այրվում են տանիքի փայտե կառուցատարրերը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է տանիքը՝ 1000 քմ։ 



loading...