Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել․Ղազարյան


Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել․Ղազարյան
Հունվար 23 18:10 2022

Ռուսաստանի Նախագահի պաշտոնական կայքում, բացի Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից, տեղեկատվություն է տեղադրված 2022 թվականի հունվարի 18-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում, Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտքերի փոխանակման ժամանակ, գոհունակություն է հայտնվել առ այն, որ իրավիճակը օպերատիվ կերպով հնարավոր է եղել կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը գոհ է նրա գործունեությունից։ Գոհ լինելը չի կարելի բավարար համարել, ուստի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք ունի նաև Իլհամ Ալիևից պարգևավճար ստանալ՝ լավ աշխատանքի համար»,- գրել է Ղազարյանը։