«Լիդիան Արմենիան դիմում է շանտաժի». Թեհմինե Ենոքյան


«Լիդիան Արմենիան դիմում է շանտաժի». Թեհմինե Ենոքյան
Հունվար 23 15:20 2022

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն Արփայից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմում է շանտաժի մեթոդներին։ Հայտում գրված է, թե բա միջազգային ներդրումներն ուղղակիորեն կախված են այս հայտի հաստատումից։
Հիշեցնեմ, որ Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն նորից դիմել է Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ՇՄՆ, 24․01․2022 թվականի 16:30-ին կայանալու են լսումներ»։