Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում իր ձայնի իրավունքը՝ վճարելով Հարավային Կորեայի ակտիվներից վճարը


Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում իր ձայնի իրավունքը՝ վճարելով Հարավային Կորեայի ակտիվներից վճարը
Հունվար 23 15:05 2022

Թեհրանն իր ձայնի իրավունքը վերադարձրել Է ՄԱԿ - ում՝ վճարելով կազմակերպության մուծումների պարտքը Հարավային Կորեայի բանկերում սառեցված ակտիվների հաշվին: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիին։

ՄԱԿ-ում ձայնի իրավունքը պետք է վերադառնա Իրանին երկուշաբթի օրվանից։

Bloomberg գործակալությունը նաեւ հայտնել է, որ Հարավային Կորեան վճարել է Իրանի 18 մլն դոլարի չափով պարտքը ԱՄՆ-ի պահանջով արգելափակված ակտիվներից: Վճարումը տեղի է ունեցել ուրբաթ՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ։