Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հունվար 23 14:32 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Անվաշղթաների կիրառման դեպքում Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։