Կապանը դառնում է սահման. ինչի՞ կամ ու՞մ համար է զորքերի հայելային հետքաշումը


Կապանը դառնում է սահման. ինչի՞ կամ ու՞մ համար է զորքերի հայելային հետքաշումը
Հունվար 23 13:34 2022

Հայտարարությունները, որոնք այսօր արվում են  իշխանությունների կողմից, անվտանգային համակարգի պատկերացումներից զուրկ հայտարարություններ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը` անդրադառնալով պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին առաջարկությունների փաթեթ  փոխանցելու փաստին։

Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ փաթեթի բովանդակությանը՝ ասաց, որ այն վերաբերում է հայելային կարգով զորքերի հետքաշմանը և սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայմանը՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները:

Ըստ փորձագետի` հայելային կարգով զորքերի հետքաշում ձևակերպումն իր մեջ վտանգներ է պարունակում։

«Այն ենթադրում է` տարածքները, որոնք  ադրբեջանցիներն օկուպացրել են,  հայելային կարգով զորքերի հետքաշման պարագայում հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փոխարենը՝ հայկական դիրքերը հասնելու են Գորիս ու Կապան: Ստացվում է՝ Կապան քաղաքը դառնում է սահման։ Այդպիսի հայտարարությունները սպառնալիք են ոչ միայն տեղի բնակչության համարայլև դրանց միջոցով Հայաստանի սուվերենությունն է  հարցականի տակ դրվում»,-ասաց փորձագետը։

Գառնիկ Դավթյանի կարծիքով` այդպիսի հայտարարություն անելու համար պետք է պատկերացում ունենալ չեզոք գոտու մասին։

«Այնպես է ստացվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտին ՀՀ սուվերեն տարածքի հաշվին է արվում։ Կարող էին այդ նույն հայելային կարգով զորքերի հետքաշումը պնդել, որ դա պետք է լինի, օրինակ, Քարվաճառի տարածքի հաշվին»,- ասաց փորձագետը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պատրաստ է սկսել առանց նախապայմանների։ Փորձագետը հայտարարությունը մեկնաբանում է այսպես. փաստորեն, հայկական կողմը համակերպվել է այն մտքի հետ, ըստ որի՝ ադրբեջանական կողմը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքներ։ Ըստ էության, հայկական կողմն իր տարածքները զիջում է Ադրբեջանին։

Գառնիկ Դավթյանը նկատում է, որ իշխանությունն այդպիսի քայլերի գնում է մեկ նպատակով` իր աթոռը պահպանելու համար, այլն էլ` պետականության հաշվին։

«Մենք լավ գիտենք, որ Ն.Փաշինյանն այլևս մեծ աջակցություն չունի Հայաստանի ներսում և իր հույսը դնում է արտաքին աշխարհի լիդերների և, ինչու չէ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա։ Նա նաև քաղաքական առուծախի հաշվին  փորձում է պահպանել իր աթոռը։ Փաշինյանի նպատակն է ծառայել ադրբեջանական քաղաքական շահինզիջելով հայկական տարածքներ։ Հետո ասել` փաստի առջև ենք կանգնել, ի՞նչ եք ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,-ասաց բանախոսը։

Ադրբեջանն անցել է թաքնված սպառնալիքի լեզու բանեցնելուն: Օրինակ՝ Հայաստանը պետք է դասեր քաղիհայերը պետք է հասկանանոր սա եզակի հնարավորություն է, և այլն։ Գ. Դավթյանն այսպես է մեկնաբանում այս սպառնալիքը. Ադրբեջանում հասարակությունն  սկսել է խոսել, որ եթե Ալիևը «ազատագրել է» Արցախն ամբողջապես, ապա ինչու՞ են  Արցախում տեղակայվել ռուս խաղաղապահները, այլ ոչ` ադրբեջանական զինված ուժերը։

«Ալիևը լավ է գիտակցում, որ այդ քաղաքական գործընթացներն իր օգտին չեն ծառայում։ Ալիևը փորձում է շանտաժի լեզվով հայերին ստիպել գնալ խաղաղության։ Սա հնարավորություն կտա Ալիևին արտաքին աշխարհին ցույց տալ, որ մենք չենք պարտադրում, այլ հայերն են մեզ հետ ուզում խաղաղ ապրել։ Եվ երկրորդԱլիևը իր ասուլիսում ասացոր Հայաստանում կան ռևանշիստական ուժերև Ալիևը փորձում է չեզոքացնել այդ ուժերին։ Իսկ այդ ուժերին չեզոքացնելու միջոցն էստիպել հայերինորպեսզի նրանք գնան խաղաղության պայմանագրի կնքմանը»,- եզրափակեց  բանախոսը։ 

                                                                        Լենա Կարապետյան