Լուսանկարներ` Տիչինայի փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունից


Լուսանկարներ` Տիչինայի փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունից
Հունվար 23 13:22 2022

Հունվարի 23-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել էր, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները։

Վ․ Թ-ն (ծնված 1943թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

 
Պայթյուն` Տիչինայի տներից մեկում
Պայթյուն` Տիչինայի տներից մեկում


loading...