Քովիդի տարածման վրա QR կոդը զրոյական ազդեցություն է ունենալու. Սամվել Մարտիրոսյան


Քովիդի տարածման վրա QR կոդը զրոյական ազդեցություն է ունենալու. Սամվել Մարտիրոսյան
Հունվար 23 10:55 2022

Իսկ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ էլի․ 

 

ա․ Քովիդի տարածման վրա սա զրոյական ազդեցություն ա ունենալու

բ․ Հանրային մթնոլորտի վրա միայն բացասական։ Կամայական տեսակի հանրային սեգրեգացիան հանուն վեհ գաղափարների իմ համար շատ տգեղ երեւույթ է, մեղմ ասած։ (մենակ ինձ եւրոպական երկների օրինակները մի բերեք, մի տեսակ էլ էնտեղի որոշում կայացնողներն են)

գ․ Ամենամազալուն։ Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։ 

Ձեր հունվարի 22 էլ շնորհավոր։



loading...