Երևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ինչ է տեղի ունեցել


Երևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ինչ է տեղի ունեցել
Հունվար 22 19:42 2022

Հունվարի 22-ին` ժամը 21։46-ին, Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

 
 
 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։

 
 
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։27-ին։