Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը


Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Հունվար 22 12:32 2022

Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը։ Առաջին դեղաչափը ստացել է 73 հազար, երկրորդը՝ 58838 բնակիչ։ Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից.

«Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։ Մարզում ընթացքի մեջ է նաև COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը»։