Ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան․ Իշխանյան


Ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան․ Իշխանյան
Հունվար 20 17:35 2022

Կառավարություն կոչված ստրկանոցում, ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այսպիսով, ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում ուսուցչի մասնագիտությունը, այն է՝ սերնդի կրթությունը։

Բնականաբար, սա ոչ միայն ստրկանոց-կառավարությունում հնչած խոսք է, այլև․․․Այլև, եթե ուսուցչի աշխատավարձը կազմում է 80 000 դրամ և այն ԿԳՄՍ ստրուկ- նախարարը համարում է բավարար, իսկ ոստիկան-թիկնապահինը շուրջ 500 000, չհաշված բացահայտ և ստվերային պարգևավճարները, ապա պատկերացրեք, թե ինչպիսի «կա, ապագա, կա» է մեզ սպասվում։

Ստրկատեր-բռնապետիկը իր ստրուկ-նախարարների համաձայնությամբ, ապահովում է «կա,ապագա, կա»-ի իր տգետ ընտրազանգվածը»,- գրել է Իշխանյանը։