Քննարկվում է ԱԳ նախարարի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության նպատակահարմարության հարցը


Քննարկվում է ԱԳ նախարարի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության նպատակահարմարության հարցը
Հունվար 20 20:07 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին» , - տեղեկացրել է Հունանյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը հրավիրված է 2022 թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:



loading...