Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկումը վաղը կշարունակվի


Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկումը վաղը կշարունակվի
Հունվար 20 19:28 2022

Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի՝ Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին։ Երկուսն էլ ստացել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի աջակցությունը:

Հակոբյանի թեկնածությունն արդեն քննարկվել է։ Այժմ խորհրդարանականները պետք է քննարկեն Արթուր Մանուկյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Այդուհանդերձ, պատգամավորներին չի հաջողվել պահպանել ժամկետը, ուստի Մանուկյանի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը։