Հայտնի է, թե ինչ խախտում է արել ոստիկանապետի որդին․ ինչու են նրա մեքենան տեղափոխել «գայի պլաշադկա»


Հայտնի է, թե ինչ խախտում է արել ոստիկանապետի որդին․ ինչու են նրա մեքենան տեղափոխել «գայի պլաշադկա»
Հունվար 20 18:24 2022

2018 թվականի հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի այսօրվա նիստում Պարեկային ծառայության աշխատակիցները գովեստի խոսքի արժանացան։ Ընդհանուր առմամբ այս համակարգի ներդրումը Փաշինյանը տեղին է համարում և կարծում է, որ արդարացված է։ Որպես իր խոսքերի առհավատչյա Փաշինյանը հիշատակեց մի դեպք, երբ պարեկները ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։

«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից», — ասել էր Փաշինյանը։

 
 

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ այս պատմությունն իրապես համապատասխանում է իրականությանը և վերաբերում է ոստիկանության պետի որդիներից մեկին։  Մասնավարորապես Վահե Ղազարյանի որդիներից մեկը մեքենան կանգառել է արգելված վայրում, ինչը նկատել են պարեկային ծառայության աշխատակիցները և տեղափոխել՝ հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանապետի որդին գնացել է «փոսի գայի» և վճարել տուգանքն ու վերցրել մեքենան։