Քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին


Քաղաքապետարանն արձագանքել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման մասին լուրերին
Հունվար 20 18:15 2022

Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավելևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը մասնավորապես նշել է. «Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»:

 
 

 



loading...