«Սպորտ-բուքմեյքերական գրասենյակներ համագործակցությունը պետք է ընդարձակել, ոչ թե սահմանափակել»․ Վիգեն Խաչատրյան


«Սպորտ-բուքմեյքերական գրասենյակներ համագործակցությունը պետք է ընդարձակել, ոչ թե սահմանափակել»․ Վիգեն Խաչատրյան
Հունվար 20 16:35 2022

«Այո՛, պետք է սահմանափակենք գովազդը, բայց եկեք այնպես անենք, որ բուքմեյքերական գրասենյակներն իրենց մասնակցությունը սպորտի զարգացմանը բերելու հնարավորությունից չզրկվեն, այդ թվում՝ հատկապես ֆուտբոլի»,- այսօր՝ ԱԺ նիստում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Ես կարծում եմ՝ սխալ է արգելել ֆուտբոլային շապիկների վրա գովազդ տեղադրելը։ Իմ խորին համոզմամբ դրանից մենք ոչինչ չենք շահելու, իսկ ֆուտբոլը, ինչպես նաև մյուս սպորտաձևերը կորցնելու են։ Չենք կարող աշխարհից կտրվել, հայկական բերդ կառուցել, չի ստացվի»,- նշեց պատգամավորը։

«Խնդրում եմ այդ հանգամանքը հաշվի առնել․ սպորտ-բուքմեյքերական գրասենյակներ համագործակցության հնարավրոությունները պետք է ընդարձակել, ոչ թե սահմանափակել»,- հավելեց նա։